ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը չի լինելու. ժողովրդին պատրանքներով են կերակրում. Արամ Մանուկյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ԱՄՆ-ն մեզ օգնել է անկախության առաջին տարիներին տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի շատ, քան հիմա է, բայց երբեք մեզ չեն ասել՝ մենք ձեզ կօգնենք այնքան, որքան դուք հայհոյեք Ռուսաստանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Իսկ հիմա տասնապատիկ նվազել են օգնությունները: Այս տարվա օգնությունը 10 մլն դոլար էր, նախկինում միջինը եղել է 100-150 մլն դոլար: ԵՄ-ի հետ ծրագրերն էլ են նվազել, եղած ծրագրերը չեն արվել»,-ասաց նա:

Անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարին, Արամ Մանուկյանը վստահություն հայտնեց, որ այդ վիզային ռեժիմը չի լինելու. «Ժողովրդին պատրանքներով կերակրելը անխիղճ մարդու վարք է: Պատրանքներ լսելը հաճելի է սովորական մարդու համար՝ մենք ԵՄ ենք գնում, ԵՄ անդամ ենք դառնալու, ՆԱՏՕ-ի անդամ ենք լինելու, ղարաբաղցիները վերադառնալու են Ղարաբաղ, սա  պարզապես շառլատանություն է, սովորական սուտասանություն, որով սնում են մեր ժողովրդին:

ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ունեն կարմիր գծեր, որոնք չեն նցնելու: Պատկերացրեք՝ Իրանը թույլ տա այստեղ ամերիկյան կամ ֆրանսիական կոնտինգենտ իջնի: Մենք կկորցնենք մեր իրական դաշնակից Իրանին, որի շահերը մերի հետ համընկնում են:

Մենք տեսնում ենք, որ ամերիկյան հեգեմոնիայի դեմ նոր բլոկ է ձեւավորվում՝ Ռուսաստան-Իրան-Հնդկաստըան-Չինաստան»,-ասաց ՀԱԿ փոխնախագահը: