Ինչպես դառնալ Քոքոբելյան․ Զուրաբյան

Մանրամասներ
լևոն

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ 

«Ինչպես դառնալ Քոքոբելյան...

Շատերի համար հարցը կարող է շատ տարօրինակ թվալ։ Բայց ինչին անդրադառնալու ենք շարունակության և հետագա հրապարակումների մեջ, կբացահայտի Քոքոբելյան ազգանունը կրողի իրական պատկերն ու անցած ճանապարհը։ Փորձենք անդրադառնալ վերոնշյալ ազգանունը կրող պերսոնայի, որի ազգանվան ստուգաբանությունը չհաջողվեց պարզել, նույնիսկ Աճառյանի արմատական բառարանը սկզբից մինչև վերջ թերթելով, կյանքի ճանապարհին։ Չնայած տեղյակ ենք դրա կյանքի մանրամասներին, բայց այս պահին անդրադառնանք Քոքոբելյան Խաչիկի վերջին երկու տարիների «փայլուն» գործունեությանը։ Իսկ կյանքի մնացած մանրամասների մասին կխոսենք հաջորդ անգամ։

Եվ այսպես, 2022թ ամառ, Լոռու մարզ Հիդրոէլեկտրակայան։ Ընդամենը 50.000 հազար դրամով տարեկան 250(երկու հարյուր հիսուն) միլիոն դրամ եկամուտ բերող, Լոռու մարզի հիդրոէլեկտրակայանը, դառնում է Քոքոբելյանների սեփականությունը։

Եկավ վարձահատույց լինելու ժամանակը։ Եվ Քոքոբելյան Խաչիկը որոշեց կրկին ծախել իր հոգին, բայց այս անգամ որպես բնամթերք օգտագործելով իր հարազատ հորը։ Բնամթերք ով վճարելու առաջարկը ուրախությամբ ընդունվեց իշխանությունների կողմից, որոնք ամեն կերպ փորձում էին ասպարեզից հեռացնել նախկին պատգամավոր ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին, քանզի ազատության մեջ լինելով պայքարելու էր Տավուշի մարզում ապօրինի սահմանազատում կատարելու գործընթացին, հերթական ազգադավ ծրագիրը, ոխերիմ թշնամուն հանձնել մեր վերջին ամրակուռ դարպասը զոհաբերելով ևս մի քանի հայկական գյուղեր։ Հիմա ամենազազրելիի մասին։ Ծրագիրը այսպիսին էր. Քոքոբելյան Խաչիկի հայրը հանդես է գալիս, որպես «առևանգվող» բնամթերք, իսկ Սուրեն Մանուկյանին հատկացվում է առևանգողի դերը։ Դատելով իրականացված և իրականացվող սցենարի դիվականության աստիճանից, կարող եմ վստահաբար ասել, որ ծրագրի մշակմանը մասնակցել է տասնյակ «մարդկանցից» կազմված դիվերսիոն խումբը, ինչի արդյունքում Սուրեն Մանուկյանն առանց որևէ հիմքի, ապացույցի, շինծու ու լկտի մեղադրանքով արդեն երկու տարի է գտնվում է  անազատության մեջ։

Հ.Գ Կարծում եմ բոլորի համար պարզ է դառնում, թէ ինչպես դառնալ Քոքոբելյան Խաչիկ և ունենալ մի քանի տարբեր բիզնեսներ, դրա համար պետք է ընդամենը հարազատ հորը օգտագործել որպես բնամթերք։»։