Պարոն Ասլանյանը կուսակցության և խմբակցության կարգերը խախտելու պատճառով քիչ առաջ խմբակցության որոշմամբ հեռացվեց խմբակցությունից՝ հայտնի հանգամանքներով պայմանավորված։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Պարոն Աղազարյանը, ով արտահոսքեր էր կազմակերպում խմբակցությունից, ինչը ապացուցված է փաստերով, և ցանակացած դրվագ, որտեղ որևէ մեկը կպաշտպանի այդ պրոցեսը, բնականաբար, պետք է արժանանար նույն ճակատագրին»,– ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ Ասլանյանը կհեռացվի ՔՊ կուսակցությունից, ինչի մասին վարչության անդամները լրացուցիչ կխոսեն․
«Կարծում եմ՝ բնականաբար, այդ ճանապարհով կառաջնորդվենք։ Ասլանյանն այլևս չի հանդիսանում ՔՊ խմբակցության անդամ։ Մանդատի հարց քննարկել ենք, այս պահին պարոն Ասլանյանի մոտ վերջնական հստակություն չեմ նկատել, նկատել եմ, որ նա չի ցանկանում վայր դնել իր մանդատը»։
Հովհաննիսյանի խոսքով՝ նիստն անցել է գործընկերային մթնոլորտում, հնարավորություն է տրվել Ասլանյանին բացատրել իր գործողությունների տրամաբանությունը, ինչը նա չի կարողացել անել։
0Comments