Ռուսաստանի Կալուգայի մարզում պլանային թռիչքի ժամանակ Մի-28 ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։
Գերատեսչության հաղորդմամբ՝ ուղղաթիռն ընկել է ամայի վայրում։ Ամբողջ անձնակազմը զոհվել է։
Նախնական վարկածով՝ ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Վթարի վայրում աշխատում են օպերատիվ խումբը, փրկարարները և ՌԴ օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։
Ավելի վաղ Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտնել էր, որ ավիավթարը տեղի է ունեցել Ժիզդրինսկի շրջանում։
0Comments