Անգլերեն սովորելիս լճացումը հաղթահարելու հինգ միջոց

Մանրամասներ
անգլերեն

Ընդմիջում արեք։ Պարապմունքներից մի փոքր հանգստանալը ձեզ կօգնի հաղթահարել անկումը ու թարմ ուժերով վերադառնալ աշխատանքին։ Կարեւոր է ամբողջովին վերացարկվել անգլերենից, ձգտեք նույնիսկ անգլերեն երգեր չլսել։ Կարեւորը թույլ մի տվեք, որ այդ ընդմիջումը երկար տեւի՝ մեկ շաբաթը միանգամայն բավական է։ Եթե մի քանի ամսով թողեք լեզուն, ստիպված կլինեք գրեթե զրոյից սկսել ուսումը։

Փոխեք պարապմունքների կառուցվածքը ։ Եթե ինքնուրույն եք պարապում, ապա ամենայն հավանականությամբ դուք պարապմունքների հանդեպ որոշակի մոտեցում ունեք։ Ասենք նախընտրում եք քերականության վարժությունները սկզբում անել, հետո տեքստեր կարդալ, պատասխանել հարցերին եւ այլն։ Փորձեք ամբողջովին փոխել մոտեցումը, թեկուզ կարճ ժամանակով։ Եթե դուք համարում եք, որ ձեր տեսողական հիշողությունն է ավելի զարգացած, անցեք լսողական վարժությունների։ Իսկ նրանք ովքեր լսողական ընկալումով են աչքի ընկնում՝ ավելի լավ է անցնեն տեքստեր կարդալուն։ Դա «թափ կտա» գիտակցությունը ու կվերադարձնի արդյունավետությունը։

Փորձեք բարձրաձայն խոսել։ Լավագույն տարբերակը անգլալեզու մարդու հետ շփվելն է։ Եթե օտարերկրացի ընկերներ չունեք՝ ստիպված եք լինելու դերասանություն անել։ Ձգտեք մոդելավորել իրական իրավիճակ (օրինակ՝ զրույց սրճարանում ծանոթանալիս) ու բարձրաձայն իմպրովիզացված երկխոսություն վարեք երկու զրուցակիցների դերում։ Արտահայտություններն ու նախադասությունները լավ ձեւակերպելու ունակությունը շատ ոգեւորում է եւ ուսումը շարունակելու ցանկություն ներշնչում։

Դիմեք պրոֆեսիոնալների։ Նույնիսկ մեկ ամսվա պարապմունքները պրոֆեսիոնալ անգլալեզու դասախոսի հետ կարող է հսկայական առաջընթաց ապահովել։ Լեզվի ժամանակակից դպրոցների մեծ մասը առաջարկում է թե խմբակային, թե Skype –ով պարապմունքներ՝ լավ տարբերակ զբաղված մարդկանց համար։ Կարելի է փորձել նաեւ EnglishDOM դպրոցը։

Օգտագործեք համացանցի հնարավորությունները։ Փորձեք ձեզ համար բացահայտել անգլալեզու համացանցը։ Հաստատ կան բազմաթիվ հոդվածներ ու տեսագրություններ ձեզ հետաքրքրող թեմայի կամ իրադարձության մասին, որոնք միայն անգլերեն են հասանելի։ Կարելի է սկսել հետաքրքիր դասախոսությունների TED.com համաշխարհային ռեսուրսից ՝ կարեւորը ընտրեք ձեզ իրոք հետաքրքրող դասախոսություններ։