Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որով ԱԽ-ին խորհուրդ է տրվում կրկին քննարկել Պաղեստինի՝ կազմակերպությունում լիիրավ անդամ ընդունելու հարցը։ Բանաձևն ընդունվել է 143 կողմ ձայնով, 9 երկիր դեմ է քվեարկել, 25-ը՝ ձեռնպահ:
Գլխավոր ասամբլեան նշում է, որ Պաղեստին պետությունը համապատասխանում է ՄԱԿ-ին անդամակցություն ստանալու պահանջներին:
Միևնույն ժամանակ, Պաղեստինը մնում է դիտորդ պետության կարգավիճակում և այդպիսով ձայնի իրավունք չունի Գլխավոր ասամբլեայում, իսկ նրա ներկայացուցիչները չեն կարող իրենց թեկնածությունն առաջադրել ՄԱԿ-ի մարմինների պաշտոններում:
0Comments