Բլինկենը Չինաստան այցի ժամանակ սպառնալու է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանին օգնելու համար

Մանրամասներ
բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաջորդ շաբաթ կմեկնի Չինաստան՝ փոխանցելու Վաշինգտոնի դժգոհությունը չինական ընկերությունների կողմից Ռուսաստանին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ, գրում է Bloomberg-ը։

Նշվում է, որ թեև Չինաստանը չի հատել ԱՄՆ-ի «կարմիր գիծը» և Ռուսաստանին չի մատակարարել մահաբեր զենք-զինամթերք, Բլինկենը ապրիլի 24-26-ը Շանհայ և Պեկին այցի ժամանակ ևս մեկ անգամ նախազգուշացնելու է Չինաստանին:

Մինչդեռ Financial Times-ը, վկայակոչելով աղբյուրներին, գրում է, որ Բլինկենն այցի ընթացքում իր գործընկերներին կզգուշացնի հնարավոր պատժամիջոցների մասին, եթե Պեկինը հրաժարվի դադարեցնել Մոսկվային տեխնոլոգիաներ մատակարարելը։ Ըստ թերթի՝ պետքարտուղարը պետք է փոխանցի, որ ԱՄՆ-ն գնալով ավելի անհանդուրժող է դառնում ՉԺՀ-ի գործողությունների նկատմամբ։

Բլինկենը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ հանդիպմանը կքննարկի Ռուսաստանի հետ համագործակցության հարցը։ Ըստ FT-ի աղբյուրների՝ Չինաստանում ֆինանսական և այլ կազմակերպությունները կարող են ենթարկվել սահմանափակումների։