«Կիբեր վրիժառուներ» խումբը մասսայական անջատել է Իսրայելի ինտերնետն և էլեկտրաէներգիան

Մանրամասներ
իսրայել

«Կիբեր վրիժառուներ» խումբը ստանձնել է Իսրայելի տարբեր շրջաններում ինտերնետի և էլեկտրաէներգիայի անջատումների պատասխանատվությունը, այդ թվում՝ Բեյթ Շեմեշ, Թել Ավիվ, Ռոշ Հայն, Արադ, Մոդիին, Բեեր Շուա, Նեթանյա և այլն քաղաքներում: Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները։

Ավելի ուշ «Կիբեր վրիժառուներ» խումբը հաղորդագրություն է տարածել․ 

«Ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների՝ մենք բազմիցս կիբերհարձակումներ ենք իրականացրել բռնազավթված տարածքների հյուսիսից հարավ էլեկտրաէներգիայի բաշխման ենթակառուցվածքի վրա։

Իսրայելի իշխանությունները, մշտապես չափազանցնելով իրենց անթափանց կիբերանվտանգության մասին, չկարողացան նույնիսկ հայտնաբերել հարձակումները և, ի պատասխան ուզուրպատոր բնակիչների պահանջների, այդ միջադեպերի պատճառ են համարում տեխնիկական խափանումները, մինչդեռ նրանց ողջ էլեկտրական ենթակառուցվածքի հսկողությունը մեր ձեռքում է։

Մենք կիբերոլորտում տարբեր հակաքայլեր ենք պատրաստել Սիոնիստական ​​ռեժիմի կենսական շահերի և ենթակառուցվածքների դեմ»։