Ամերիկյան հեղինակավոր The Washington Post-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում մոտալուտ ահաբեկչության մասին տեղեկատվությունը ամերիկյան հետախուզությունը ռուսաստանյան Անվտանգության դաշնային ծառայությանը փոխանցվել էր դեռ մարտի 6-ին։
Այս մարտի սկզբին Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Մոսկվային՝ Ռուսաստանում ահաբեկչության սպառնալիքի մասին, և որպես հարձակման հավանական թիրախ մատնանշել է մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահը, հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու անանուն պաշտոնյաների։
Ազդեցիկ պարբերականի համաձայն, ամերիկյան հետախուզական ծառայությունները սպասվող ահաբեկչության մասին տեղեկատվությունը փոխանցել են ռուսաստանյան Անվտանգության դաշնային ծառայությանը դեռ մարտի 6-ին՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից Մոսկվայում հնարավոր ահաբեկչության մասին հաղորդագրություն հրապարակումից մեկ օր առաջ։
Ամերիկյան կողմը չէր բացառել, որ ահաբեկչական հարձակումը կարող է տեղի ունենալ որևէ համերգի ժամանակ։
Բացի այդ, ըստ The Washington Post-ի, Վաշինգտոնը Մոսկվային նախազգուշացրել է Ռուսաստանի մայրաքաղաքում սինագոգի վրա հնարավոր հարձակման մասին։
Մարտի 7-ին Անվտանգության դաշնային ծառայությանը հայտարարեց՝ Մոսկվայի սինագոգի դեմ ուղղված ահաբեկչական գրոհ կանխելու մասին։
0Comments