Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։
Իսկ մինչ այդ նրանք այցելել են օկուպացված Վարանդա (Ֆիզուլի), որտեղ ծանոթացել է քաղաքի զարգացման գլխավոր հատակագծին։
«Նախագահներին ներկայացվել է բնակավայրի նոր տեսք, ապագա վարչական կենտրոնի, քաղաքային զբոսայգու և այլ կարևոր օբյեկտների էսքիզներ և նախագծեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանում օկուպացված Վարանդայում կառուցվում է 38 բազմահարկ շենք։
0Comments