Ջոն Սինան 2024 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ կրել է ամենահամարձակ հանդերձանքը՝ իր «ծննդյան կոստյումը», գրում են News.am-ը և Page Six-ը։
«Ինքնասպանների ջոկատի» դերասանը, որը պետք է հանձներ «Խեղճուկրակները» ֆիլմի «Լավագույն կոստյումներ» մրցանակը, բեմ է դուրս եկել առանց հագուստի։
Ի սկզբանե, նա պետք է հաղորդավար Ջիմի Քիմելի հետ ներկայացներ 1974 թվականի «Օսկար»-ի դեպքը, բայց վերջին րոպեին «փոշմանել է»:
56-ամյա Քիմելը վերհիշել է «Օսկարի պատմության մեջ ամենախենթ պահը», որը տեղի էր ունեցել 50 տարի առաջ:
«1974 թվականի «Օսկար»-ի 46-րդ մրցանակաբաշխության ժամանակ Դեյվիդ Նիվինը պետք է ներկայացներ Էլիզաբեթ Թեյլորին, երբ մի մերկ տղամարդ վազեց բեմի վրայով»,-պատմել է կատակերգուն,-«Պատկերացնու՞մ եք, եթե այսօր կրկին մերկ տղամարդ վազեր բեմի վրայով»,-շարունակել է նա` կարծես հուշելով Սինային դուրս գալ բեմ: Վերջինը կանչել է Քիմելին բեմի հետեւից․ «Ջիմ, ես փոշմանել եմ։ Իմ կարծիքով ճիշտ չէ այդպես անել, սա էլեգանտ միջոցառում է»,-նշել է դերասանը։ «Ոչ, պիտի, որ զվարճալի լինի»,-պնդել է Քիմելը։
Ի վերջո, 46-ամյա դերասանը բարձրացել է բեմ՝ ամբողջությամբ մերկ, իսկ ինտիմ հատվածները ծածկել է մրցանակակրի անունը կրող ծրարի ներքո։
0Comments