Paramount-ի «Գլադիատոր 2» ֆիլմի պաշտոնական թրեյլերը ռեկորդ է սահմանել թողարկման առաջին 24 ժամվա ընթացքում՝ սոցիալական հարթակներում, այդ թվում՝ Instagram-ում, TikTok-ում, Facebook-ում, YouTube-ում եւ X-ում հասնելով 128 միլիոն դիտումների: News.am-ը փոխանցում է, որ ԱՄՆ-ում «Գլադիատոր 2»-ը զբաղեցրել է 1-ին տեղը՝ X-ում, եւ 2-րդը՝ Google-ի 24-ժամյա ամենօրյա որոնման ցանկում: Այսօր էլ՝ թողարկումից երկու օր անց, թրեյլերը շարունակում է թրենդային լինել YouTube-ում:
Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա նոյեմբերի 22-ին:
«Գլադիատոր 2»-ի համառոտագիրը. Լյուսիուսը (Պոլ Մեսկալ) իր հորեղբոր ձեռքով հերոս Մաքսիմուսի մահից տարիներ անց ստիպված է լինում մտնել Կոլիզեյ, երբ նրա տունը գրավում են բռնակալ կայսրերը, ովքեր այժմ երկաթե բռունցքով կառավարում են Հռոմը: Լյուսիոսը պետք է ետ նայի իր անցյալին, որպեսզի գտնի ուժ եւ պատիվ՝ Հռոմի փառքը ժողովրդին վերադարձնելու համար:
0Comments