Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Գյումրիում հրատապ միտինգ է անցկացրել «Միասին» շարժումը: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խոստացավ. «Շատ ավելի մեծ միտինգ կանենք ապրիլին, երբ որ օրերը տաքանան:
Բայց այսօր հրատապ ենք Գյումրի եկել, որովհետև պետք է հավաքենք ժողովրդին ու տանենք Երևան:
Մենք չենք կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մեղք ենք, մեղք եք:
Այդ մարդը ում տեսել, խոստումներ է տվել:
Չի էլ կարողանում զանգել ոչ Եվրոպա, ոչ Ռուսաստան, սրան նրանով ա խաբել, նրան սրանով»,- ասաց Բագրատյանն իր ելույթի սկզբում:
0Comments