Միլանը հաղթեց 8 հոգով մնացած Լացիոյին

Մանրամասներ
միլան լացիո

Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել էր «Լացիոյին»։ Հանդիպումն ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Հանդիպման 2-րդ կեսի մեկնարկում տանտերերի պաշտպան Լուկա Պելեգրինին դեղին քարտ ստացավ, իսկ 7 րոպե անց հեռացվեց խաղադաշտից։ 88-րդ րոպեին «Միլանի» ֆուտբոլիստ Նոա Օկաֆորը գրավեց տանտերերի դարպասը։

Հանդիպման վերջնամասում «Լացիոյի» կազմում խաղադաշտից հեռացվեց Ադամ Մարուշիչն ու Մատեո Գենդուզին։

«Միլանը» 56 միավորով 3-րդ տեղում է։ «Լացիոն» 40 միավորով 8-րդն է։

Աղբյուր  ArmSport.am