Վանկուվերից Տորոնտո թռչող ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Վինիպեգի օդանավակայանում՝ ինքնաթիռում անկարգությունների պատճառով, հայտնում է CBC-ն։
Թռիչքի ժամանակ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած երիտասարդի մասին հաղորդում է ստացվել 0West Jet ավիաընկերության օդանավի կապիտանի կողմից:
18-ամյա տղան վայրէջքից կես ժամ առաջ փորձել է բացել օդանավի դուռը, երիտասարդին մինչև վայրէջք զսպել են ինքնաթիռի ուղևորներն ու բորտուղեկցորդուհիները։
«Մեր անձնակազմը պատրաստված է ուղևորներին սպասարկելու համար, որոնք կարող են վտանգ ներկայացնել իրենց կամ ուրիշներին՝ ինքնաթիռում գտնվող բոլորին պաշտպանելու համար», – ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:
Վայրէջքից հետո երիտասարդը հանձնվել է ոստիկանությանը։
0Comments