Թոքերի քաղցկեղի հետևանքով 78 տարեկան հասակում մահացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մանտինին։ Տեղեկությունը սոցցանցերում հրապարակել է դերասան Մարկոս Կարուզոն՝ դերասանուհու տասնամյակների ընկերը։
Ծնվել է Սան Պաուլոյի Սանտոս քաղաքում, ավարտել է Սան Պաուլոյի համալսարանի դրամատիկական արվեստի դպրոցը։ Ժանդիրան հանդես է եկել TV Globo-ի մի շարք սերիալներում: Նա իր ընտանիքի հետ ապրում էր Սան Պաուլո քաղաքում և խաղում էր նաև Սան Պաուլոյի թատրոնում։
Մարտինին առավել հայտնի է «Կլոն» հեռուստասերիալում Զորաիդեի կերպարով։
0Comments