Պաշտպանության նախարարության զորավարժարաններից մեկում հունվարի 26-ին անցկացվել է հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք, որի նպատակն էր զինծառայողներին ծանոթացնել ժամանակակից պատերազմների ընթացքում իրականացվող ոչ համաչափ գործողությունների բնույթին, կատարելագործել զինանձնակազմի ռազմավարական և մարտավարական հմտությունները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել պաշտպանության նախարարության «Ֆեյսբուք»-ի էջը։
«Տարբեր զորատեսակների, այդ թվում նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ցուցադրական պարապմունքի շրջանակում ներկայացվել են հայրենական ռազմարդյունաբերության տեխնիկական նորագույն միջոցներն ու դրանց կիրառման կարգը:
Վարժանքի ավարտին Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով գերատեսչական մեդալներով պարգևատրված մի շարք սպաների պարգևներ է հանձնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
0Comments