«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունը փակ հանդիպման եւ հաշվետվության է հրավիրել արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Նախնական որոշմամբ հանդիպումը նշանակվել է հունվարի 24-ին՝ Ազգային ժողովում:
Վերջին շրջանում արտաքին քաղաքական գործընթացները, մասնավորապես Ադրբեջանի նախագահի սպառնալից հայտարարությունները, մտահոգություններ են առաջացրել իշխող խմբակում, ուստի որոշել են ԱԳ նախարարի հետ քննարկել իրավիճակը եւ հասկանալ՝ վտանգվա՞ծ է արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումը, եւ ինչ առաջարկներ են վերջերս փոխանակել հայկական եւ ադրբեջանական կողմը, որոնք տարբեր պաշտոնյաներ հետընթաց են համարել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
0Comments