Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնին հունվարի 15-ին հայտնել է, որ ուկրաինական ուժերը խոցել են ռուսական ռազմուժի համար կարևոր երկու օդանավեր՝ «А-50» հետախուզական և «Ил-22М» հրամանատարական ինքնաթիռները, գրում է Ամերիկայի Ձայնը։
Երկու ինքնաթիռներն էլ օգտագործվում են ռուսական ուժերի կողմից ռազմական գործողությունները համակարգելու համար: «A-50»-ն ինքնաթիռները օգնում են բանակին ընտրել ավիահարվածների թիրախները և համակարգել հակաօդային պաշտպանությունը:
Խոցված ինքնաթիռների մասին տեղեկությունը նախ՝ երկուշաբթի երեկոյան հայտնվեց Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներ Յուրի Մսյագինի և Ալեքսանդր Ֆեդիենկոյի տելեգրամյան ալիքներում։ Ըստ Մսյագինի, «Ил-22М»-ը խոցվել է հենց ռուսական հակաօդային պաշտպանության կողմից։
«A-50»-ն անհետացել է ռադարներից և դադարել պատասխանել ռուսական ինքնաթիռների հարցումներին: Ավելի ուշ՝ ռուսական «Су-30»-ի օդաչուն արձանագրել է «անհայտ ինքնաթիռի բռնկումը և վթարը»՝ նշում է «РБК-Украина»-ն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments