Բունդեսթագից ԵՄ-ին կոչ են արել ուշադրություն դարձնել Ալիևի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքներին

Մանրամասներ
գերմանիա

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը X-ի իր միկրոբլոգում կոչ է արել ԵՄ-ին ավելի մեծ ուշադրություն դարձնել Իլհամ Ալիևի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքներին․

«Հարգելի ԵՄ, վերջապես ավելի շատ ուշադրություն դարձրեք այս հակամարտությանը։

Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի հետ նույն ձևով վարվելը, համահավասար քաղաքականությունը խելամիտ չէ և վտանգավոր է։

Հայաստանին ավելի շատ պետք է աջակցել ազատության, ժողովրդավարության, տարածքային ամբողջականության համար պայքարում»,- գրել է Ռոթը։