Ռուսաստանը իրավունք ունի զարգացնել հարաբերությունները ԿԺԴՀ-ի հետ. Զախարովա

Մանրամասներ
զախարովա

Ռուսաստանը իրավունք ունի զարգացնել հարաբերությունները իր գործընկերների, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի հետ, չնայած արևմտյան երկրների հայտարարություններին, Մոսկվան մշտապես հայտարարում է միջազգային իրավունքի հարգման մասին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոյ Սոն Հին հունվարի 15-17-ը կայցելի Ռուսաստան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին հաստատել էր, որ Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը ծրագրում է բանակցություններ վարել ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։