Ղազախստանի տարածքում՝ Ալմաթիի մերձակայքում այսօր՝ տեղական ժամանակով 09:10-ին 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը Ալմաթիից 55 կմ դեպի արևելք է, օջախը՝ 10 կմ խորության վրա։
Ցնցումներն Ալմաթիում զգացվել են 2 բալ ուժգնությամբ։
0Comments