Թուրքիայի նախագահականից հետո քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել նաև Դիարբեքիր քաղաքի դատախազությունը: Դատախազությունը միջնորդությունը ներկայացրել է Փայլանի դեմ Թուրքիայի օրենսգրքի 301 հոդվածով (հոդվածը թուրք ժողովրդի և Թուրքիա պետության, պետական մարմինների հասցեին վիրավորանք հնչեցնելու համար պատիժ է նախատեսում) սկսված հետաքննության շրջանակում: Փայլանի նկատմամբ հետաքննությունը սկսíել է նրա արած հայտարարությունից հետո, որում պատգամավորն ասել էր. «Դիարբեքիրի ամեն անկյունում կարելի է զրահատեխնիկա ու ջրցան մեքենաներ տեսնել, ինչը հիշեցնում է Հիտլերի ու Մուսոլինիի ժամանակաշրջանը»: Իշխանությունների կողմից պատգամավորի հայտարարությունը դիտարկվել է որպես վիրավորանք թուրքական իշխանությունների և պետության հասցեին:
Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու համար նոր միջնորդություն է ներկայացվել
Այս անգամ էլ Դիարբեքիր քաղաքի դատախազությունն է
0Comments