Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին կոչ է արել խուսափել Սուրբ Ծննդի հանդեպ սպառողական վերաբերմունքից և Հիսուսի ծնունդը նշել առանց շռայլելու՝ կիսվելով մեր ունեցածով կարիքավորների հետ, հայտնում է Vatican News-ը։
«Մենք մոտ ենք մեր եղբայրներին ու քույրերին, որոնք տառապում են պատերազմից, - ասել է Ֆրանցիսկոսը կիրակի օրը Հրեշտակի աղոթքի ընթերցման ժամանակ:- Մենք մտածում ենք Պաղեստինի, Իսրայելի, Ուկրաինայի մասին։ Մենք մտածում ենք նաև բոլոր նրանց մասին, ովքեր տառապում են աղքատությունից, սովից, ստրկությունից»։
Սուրբ Ծննդյան նախօրեին Սրբազան Հայրը կոչ արեց քրիստոնյաներին օրն անցկացնել «աղոթքի, ջերմության և սթափության մեջ»:
0Comments