Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի է ունեցել Lexus LM-ի շնորհանդեսը. VIDEO

Մանրամասներ
ավտոմեքենա

Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի է ունեցել ամբողջովին նոր Lexus LM-ի շնորհանդեսը:

Այն շքեղության եւ հարմարավետության անգերազանցելի համադրություն է, նոր խոսք շքեղ դասի մեքենաների շուկայում:  Lexus LM-ի 4 եւ 7 նստատեղերով մոդելները ստեղծված են աննախադեպ տեխնոլոգիական լուծումներով:

Փոխադրամիջոցն ունի 2,5 լիտրանոց ինքնալիցքավորվող հիբրիդային էլեկտրաշարժիչ, անվտանգ եւ կայուն կառավարում: Այն համալրված է վերջին սերնդի Lexus Safety System + ակտիվ անվտանգության և վարորդի աջակցության համակարգերով: Դրանք կարող են հայտնաբերել վթարի ռիսկերի էլ ավելի լայն շրջանակ, անհրաժեշտության դեպքում փոխանցել ազդանշաններ, որոնք կօգնեն կանխել վթարները:

Հատուկ ձեւավորումն ու նոր տեխնոլոգիաներն ապահովում են հարմարավետությունը, նվազեցնում վարորդի ծանրաբեռնվածությունը եւ հոգնածությունը: Մոնիտորը մշտապես ստուգում է վարորդի զգոնությունը և կանգնեցնում մեքենան, եթե նա չի արձագանքում նախազգուշական ազդանշաններին:  Իսկ դռների վրա տեղադրված հատուկ սենսորները զգուշացնում են մոտեցող օբյեկտների մասին եւ կանխում հնարավոր պատահարները՝ կարգավորելով դռների բացվելու գործընթացը:  

Վարորդի համար ապահովված է նաեւ 360 աստիճանի տեսանելիություն՝ իրական ժամանակում գործող թվային հայելիների, էկրանների, մեքենայի բոլոր կողմերում տեղադրված տեսախցիկների միջոցով: Նեղ տարածություններում ճիշտ կողմնորոշվելու համար վարորդին հասանելի է նաեւ տեսարանը թռչնի թռիչքի բարձրությունից:

Lexus-ը համատեղել է հաճելին հարմարավետության հետ: Lexus LM-ի առանձնահատկություններից է անձնական տարածքը, այն հարմարեցված է ինչպես աշխատանքի, այնպես էլ հանգստի համար: 4 նստատեղով փոխադրամիջոցն ապահովված է բարձրակարգ աուդիոհամակարգերով եւ շքեղ դասի մեքենաներում  երբեւէ ներդրված ամենամեծ՝ 48 դյույմանոց HD էկրանով:

Իսկ սենսորային վահանակների միջոցով հնարավոր է կառավարել ամեն ինչ ՝ մուլտիմեդիան,  նստատեղերը, որոնք  կարող են ամբողջովին հորիզոնական դիրք ընդունել, մերսել ու ջերմացնել: Նաեւ սրահի ջերմաստիճանը, լուսավորությունը, օդի որակն ու անգամ դեցիբելները կառավարելի են ընդամենը մեկ հպումով:

Այս լուծումները նորույթ են շքեղ դասի մեքենաների շուկայում: Կատարյալ խաղաղությունն ու անդորրը նոր LM-ի առաջնահերթությունն է եւ ամբողջովին համարժեք է նրա շքեղ բնույթին:  LM-ում ուղևորները կարող են հարմարավետորեն զրուցել, վայելել ֆիլմը կամ կենտրոնանալ աշխատանքի վրա: Այստեղ նրանց տրամադրության տակ կա նաեւ սառնարան, անձնական լիցքավորման կայան, ընթերցանության լույսեր, բաժակների պահարաններ, հայելիներ: Իսկ դռների մոտ տեղադրված անձրեւանոցները ուղեւորներին կպաշտպանեն եղակային անակնկալներից:  Չորս տեղանոց LM-ում կիրառվել է «թաքնված տեխնոլոգիաների» մոտեցում՝ դիզայնի մեջ գրեթե անխափան կերպով ինտեգրելով մի շարք հարմարություններ: Դրանք ներառում են կարգավորվող սեղաններ, որոնք դուրս են ծալվում նստատեղերի հենակներից և կարող են պտտվել ուղեւորի նախընտրած ուղղությամբ:

Նոր LM-ը նաեւ աշխարհում առաջին մոդելն է, որն ունի ձայնի ճանաչման ֆունկցիա եւ արձագանքում է ուղևորների հրամաններին: Նստատեղերի երկրորդ շարքի խոսափողները տեղադրված են այնպես, որ ճանաչեն՝ աջ թե ձախ կողմի ուղևորն է խոսում: Այս ճշգրիտ նույնականացման շնորհիվ օդորակիչը, նստատեղի դիրքը և լուսավորությունը կարող են հարմարեցվել ուղևորի գտնվելու վայրին համապատասխան:

Ամբողջովին նոր Lexus LM-ի ինտերիերն այս ապրանքանիշի՝ «շքեղությունը անհատականացնելու» տեսլականի մարմանցումն է:

4 նստատեղով Լեքսուսը հիմնականում նախատեսված է բարձրակարգ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների համար:

Իսկ 7 նստատեղով մեքենան հարմար է ընտանեկան ուղեւորությունների համար: Այն եւս ունի նույն շքեղությունը, հարմարավետությունն ու ֆունկցիաները:

Հեղափոխական լուծումներով նոր Լեքսուսը հասանելի է նաեւ Հայաստանում: