Առանց պատանդների վերադարձի հրադադար չի լինի. Նաթանյահու​​​​​​​

Մանրամասներ
Նեթանյահու իսրայել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադար չի լինի առանց պատանդների ազատ արձակման, գործողությունը կշարունակվի մինչև հաղթանակ։

«Ուզում եմ նաև իմանաք մի բանի մասին, որ մենք չենք անի․  առանց պատանդների վերադարձի հրադադար չի լինի, թող դա ընդհանրապես վերանա բառապաշարից։ Մենք սա ասում ենք մեր թշնամիներին և մեր բարեկամներին։ Մենք շարունակելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք հաղթել նրանց, մենք այլընտրանք չունենք։

արծում եմ՝ այսօր բոլորը հասկանում են դա»,- հայտարարել  է Նաթանյահուն՝ ռազմաօդային ուժերի բազաներից մեկում զինվորականների առջև ելույթ ունենալիս: