ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին ինչ-որ բաներ հաչալուց, հիշի՛ր պապոյան գևորգ, հերթ էիր կանգնում, որ ձեր հանձնած Արցախը ազատագրողներին գոնե մեկ անգամ մոտիկից տեսնեիր ու եթե բախտ վիճակվեր՝ ձեռքով բարևեիր։
Ժողովրդին խաբելով եկաք իշխանության, ժողովրդին խաբելով հանձնեցիք Արցախը, ժողովրդին խաբելով Արցախն ազատագրողներին բանտարկեցիք, բարի համբավը սեվացնելու փորձեր արեցիք, ոմանք զրկվեցին ազատությունից, ոմանք կյանքից:
Հինգ հազար Հայորդիներից խլեցիք ամենաթանկը կյանքը,տանելով նրանց դեպի մահվան դուռ:
Հարյուր քսան հազարից խլեցիք իրենց տունը, բոլորիցս խլեցիք հայրենիքի մի զգալի հատված:
Ճանաչեցիք Արցախը թշնամի պետության կազմում, այնպիսի խաղաղություն հաստատեցիք, որ 3000 տարվա ընթացքում առաջին անգամ Արցախում Հայ չմնաց:
Դու ու քո նմամները բացահայտված եք, Հայաստանը խաչմերուկ է ձեր համար և դուք ու ձեր իշխանությանը «աշխարհաքաղաքական պռոխոդնոյ դվոր»։
Հասարակությունը ճանաչում է ձեզ, ճամաչում է որպես դավաճանների, հայրենավաճառների, դավադիրների, այլահպատակների, թրքասերերի, հողատուների, կապիտուլյանտների ճանաչում է որպես ազգի ամոթ։
Մենք քո նմաններին բարև չենք տվել, չենք տալիս և չենք տալու, մենք դավաճաններին բարև չենք տալիս»
0Comments