Լսել եմ, որ Վիտալի Բալասանյանը Հայաստանում է․ Մետաքսե Հակոբյան

Մանրամասներ
Վիտալի Բալասանյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լսել է, որ  Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կարողացել է անցնել Հակարիի կամուրջը և հիմա Հայաստանում է։

Նա Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրեն չի հաջողվել դեռ կապ հաստատել Բալասանյանի հետ։

«Կա տեղեկություն, որ արդեն Հայաստանում է, բայց դեռ հետը կապի դուրս չեմ եկել»,-ասաց նա։

Ի դեպ, Tert.am-ը ևս փորձեց կապ հաստատել Վիտալի Բալասանյանի հետ, սակայն, չհաջողվեց։

Ավելի վաղ Արցախցի նախկին պաշտոնյան հայտարարել էր, որ մնալու է հայրենիքում և չի պատրաստում լքել Արցախը։

Հիշեցնենք, որ Live24.am-ը դեռևս հոկտեմբերի 1-ին հայտնել, որ Արցախից հեռացել է նաև ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Ըստ շրջանառվող լուրերի, Բալասանյանը Հայաստան է մուտք գործել մոտ երկու օր առաջ, չնայած իր իսկ պնդումներին, որ չի պատրաստվում լքել Արցախը:

Հիշեցնենք, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, հերքել էր շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբրև, ադրբեջանական կողմն իրեն ձերբակալել է Հակարիի կամուրջն անցնելիս։

«Ես Արցախում եմ, ուրեմն՝ հասցես գրեք՝  քաղաք Ասկերան, Դանիելյան փողոց 29։

Ես այստեղ եմ, Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ»,- փոխանցել էր Բալասանյանը՝ պնդելով, որ չի պատրաստվում Արցախից դուրս գալ: