Արցախի Սահմանադրությամբ նոր նախագահի ընտրության հնարավորություն կա․ Սերժ Սարգսյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Արցախը միշտ էլ գործոն է եղել եւ կախված այնտեղ տիրող տրամադրություններից,  այնտեղ ղեկվարների գործողություններից, այդ գործոնը կամ շատ մեծացել է, կամ փոքրացել է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կարծում եմ՝ հիմա իրավիճակն այնպիսին է, որ այո, Արցախի գործոնը էական հանգամանք է»,-հավելեց նա:

Սերժ Սարգսյանը չհամաձայնեց տեսակետին, որ Արցախի վերջին ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պետականություն քանդելուն էր համարժեք. «Ի՞նչ է նշանակում վերջին ընտրված: Արցախի Սահմանադրությամբ հնարավորություն կա նոր նախագահի ընտրության»: