Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի գրառումը. «Լրացավ մեկ տարին, ինչ Աղավնոն ու Բերձորը տվեցին գողերին։
Երևանի քաղաքապետի ընտրությունների այժմյան թեկնածուներից Սուրեն Պետրոսյանն էր, որ եկել էր Աղավնո ու փորձում էր լուծումներ գտնել մեր սեփականությունը՝ մեր հողերը պահելու համար, համոզում էր բնակիչներին, որ չգնան դեռևս։
Աղավնոյի ու Բերձորի հանձնումը դավաճանական բազմաշերտ օպերացիա էր։
Բերձորի ու Աղավնոյի հանձնումը 200-ից ավելի զինվորի ու Երևանի չափ տարածքի կորստի պատճառն էր սեպտեմբերին, Տեղ գյուղ թշնամուն հասցնելը։
Աղավնոյի ու Բերձորի հանձնման լուրն իջացրել էր Հայկ Խանումյանը, նա հրահանգել էր, որ տները չվառեն, թե չէ կդատեն բնակիչներին։
Հանձնելուց դեռ մի քանի օր առաջ անջատել էին լույսերը, հեռախոսակապը, հնարում էին հեքիաթներ, թե ռուսի բազա է դառնալու Աղավնոն ու թե թուրքական սպեցնազը սարերի հետևում մեզ է սպասում։
Արցախի այսօրվա պաշարումը և ցեղասպանությունը ուղղակի կապն է Բերձորի ու Աղավնոյի հանձնման։
Հայկ Մարությանը այդ ժամանակ երևի պատրաստվում էր հերթական շռնդալից ներկայացմանը։
Հայտնիներից այնտեղ էր Վարդան Պետրոսյանը, օգնում էր, իսկ ավելի վաղ ուզում էր հաջորդ ներկայացումն անել Աղավնոյում։
Հայրենադարձ Էլիսոն Թահմիզյանը Ամերիկյան համալսարանից դուրս էր եկել, գնացել, ապրում էր Աղավնոյուն, որ չհանձնեն, ինչպես շատերը հիմա անում են Արցախում:
Աղավնոյի զարգացման մեջ մեծ էր Դաշնակցության ավանդը, բայց անհասկանալի էր նրանց դիրքորոշումը հանձնման օրերին։
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը, որը երկու տարի չքնելով պահել էր Աղավնոն ընկերների հետ, այժմ բազմազավակ ընտանիքի հետ Ստեփանակերտում պաշարման մեջ է։
Այս վիդեոն նկարած է, երբ դեռ չէր եղել Սուրմալուի պայթյունը և գյուղում ինքնակոչ ուսուցիչը չէր զանգել մարդկանց ու ասել, որ գյուղ չգան:
Պատասխան տալու են դավաճանները, Արցախն ազատագրվելու է»:
0Comments