Ռուսական մարտավարական միջուկային զենքի դուրսբերումը Բելառուսի տարածքից հնարավոր է միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հրաժարվեն Ռուսաստանը նպատակաուղղված խարխլելու ապակառուցողական կուրսից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը, գրում է kommersant.ru-ն:
Նա միջուկային զենքի տեղակայումն անվանել է պատասխան «ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի ապակայունացնող միջուկային քաղաքականությանը»։
«Այս առումով, ռուսական մարտավարական միջուկային զենքի հիպոթետիկ դուրսբերումը Բելառուսի տարածքից հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հրաժարվեն Ռուսաստանի և Բելառուսի անվտանգությունը նպատակաուղղված խաթարելու իրենց ապակառուցողական կուրսից։ Դա ենթադրում է ամերիկյան ամբողջ միջուկային զենքի ամբողջական դուրսբերում ԱՄՆ տարածք՝ Եվրոպայում համապատասխան ենթակառուցվածքի վերացումով»,- ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պոլիշչուկը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու որոշման մասին հայտարարել է մարտի 25-ին։ Այն կտեղափոխվի միութենական պետության արևմտյան սահմաններ։ Ըստ պայմանագրի՝ միջուկային զենք կիրառելու որոշումը մնում է ռուսական կողմին։ Հուլիսի 7-8-ը պետք է ավարտվեին զենքի տեղադրման նախապատրաստական աշխատանքները։ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը դատապարտել են Ռուսաստանի իշխանությունների որոշումը:
Ռուսաստանն ասել է՝ որ դեպքում իր միջուկային զենքը դուրս կբերի Բելառուսի տարածքից
Մանրամասներ
0Comments