Բնակիչների սպասարկումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով երևանյան 9 պոլիկլինիկաներում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր։
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։
«Մինչև տարեվերջ էլեկտրոնային համակարգը կներդրվի բոլոր պոլիկլինիկաներում:
Համայնքն այսօր արդեն քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային դարձնել նաև բժշկական ամբուլատոր քարտերն ու դեղատոմսերի դուրսգրումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
0Comments