Մբապեն կտեղափոխվի սաուդյան ակումբ ռեկորդային գումարով

Մանրամասներ

«Պարի Սեն Ժերմենը» պատրաստվում է հարձակվող Կիլիան Մբապեին 300 միլիոն եվրոյով վաճառել Սաուդյան Արաբիայի Ալ-Հիլալին, հայտնում է Sky Sports-ը Twitter-ում:
Ակումբներն արդեն պայմանավորվել են գործարքի շուրջ։ Այժմ սաուդցիները պայմանագրի կետերը պետք է համաձայնեցնեն Մբապեի հետ։

Ինչպես հայտնում է CBS-ը, հարձակվողը մեկ տարում կստանա 776 միլիոն եվրո, իսկ հետո կկարողանա անվճար մեկնել իսպանական «Ռեալ»։

Անցյալ տարվա մայիսին ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մբապեն նոր պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ, որն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Միևնույն ժամանակ, այլ աղբյուրներ նշում էին, որ խաղացողն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։

Նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն 38 տուրերում 86 միավորով հաղթեց Ֆրանսիայի Լիգա 1-ում: Մբապեն մասնակցել է 34 հանդիպման, որոնցում կարողացել է 29 անգամ դառնալ գոլի և 5 անգամ՝ գոլային փոխանցման հեղինակ։