«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Լիվերպուլի օդանավակայանում տհաճ բանավեճ է ունեցել կատալոնական ակումբի ֆանատների հետ, որոնք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլից» կրած 0։4 հաշվով պարտության համար մեղադրել են ֆուտբոլիստին։
Մեսին թիմից ուշ է հասել օդանավակայան, քանի որ դոպինգ ստուգում է անցել։ Նա վիճել է ագրեսիվ տրամադրված ֆանատների հետ, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» դուրս է մնացել պայքարից, թեեւ տանը հաղթել էր 3։0 հաշվով։
0Comments