Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը

Մանրամասներ

Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին:

Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ հավելելով, որ այլ մանրամասների մասին կհայտնեն լրացուցիչ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ռուսական կողմի մասնակցությամբ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը վերաբերելու է երկների հարաբերությունների կարգավորմանը։