Մենք հուսահատ ճիգեր ենք արել պահելու Արցախը: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե իսկապես բանակցություններում եւ ռազմական հարաբերակցության առումով Հայաստանի դիրքերը ամուր չէին, այդ դեպքում ինչու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ:
«Մենք հուսահատ ճիգեր ենք արել պահելու Արցախը, էապես մեծացրել ենք ռազմական բյուջեն, փորձել ենք դիվանագիտության մեջ ճեղքում մտցնել, որովհետեւ հասկացել ենք, որ բանակը պատրաստ չէ պատերազմի, դիվանագիտությունը խայտառակ վիճակում է, հուսահատ ճիգեր ենք արել ու անհաջողության ենք մատնվել: Մենք չենք հասցրել երկու տարում անել այն, ինչ պետք է արվեր 20 տարում»,-ասաց նա:
0Comments