Թրամփը ձերբակալվել է Մայամիի դաշնային դատարանում

Մանրամասներ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է Մայամիի դաշնային դատարանում ու դատարանի առջև կկանգնի գաղտնի փաստաթղթերի սխալ մշակման մեղադրանքով։ Այս մասին գրել է BBC-ն։

Ակնկալվում է, որ փաստաբաններ Թոդ Բլանշն ու Քրիս Քայզը կներկայացնեն Թրամփին դատարանում, CNN-ին պատմել է խնդրին ծանոթ աղբյուրը: 

Այս գործով պաշտպանյալ է նաև Թրամփի օգնական Ուոլթ Նաութայը։ 

Նիստում դատավորը կքննարկի գրավի փաթեթը, որը թույլ կտա ամբաստանյալներին կալանքից դուրս մնալ մինչ նրանք սպասում են դատավարությանը: Կարող են պահանջներ լինել, որ նրանք նախքան որոշակի վայրեր մեկնելը ծանուցեն դատարանի պրոբացիոն գրասենյակին: Դատախազները կարող են նաև խնդրել, որ սահմանափակումներ մտցվեն Թրամփի և Նաութայի վրա՝ արգելելով նրանց շփումը վկաների հետ: