ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին թույլ չեն տվել մուտք գործել Ղազախստան՝ այցի անցանկալի լինելու պատճառով։ Այս մասին, ինչպես գրում է newtimes.kz կայքը, հայտնել է Sputnik-ը՝ հղում անելով պատգամավորի մամուլի ծառայությանը։
«Ռուս պատգամավոր Կոնստանտին Զատուլինին թույլ չեն տվել մտնել Ղազախստան… Նրան ասել են, որ նրա այցը անցանկալի է և թույլ չեն տվել անցնել անձնագրային հսկողության գոտի»,- ասվում է հրապարակման մեջ։
Մինչդեռ Զատուլինի մամուլի ծառայությունից РБК-ին հայտնել են հետևյալը.«Որոշ դժվարություններից և իրավիճակին ՌԴ ԱԳՆ միջամտությունից հետո խնդիրը լուծվել է»:
Հիշեցնենք, որ մոտ երեք տարի առաջ պատգամավորը, ի պատասխան ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները չճանաչելու մասին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հայտարարության, ասել էր, որ «եթե բարեկամություն չկա, ապա ամեն ինչ հնարավոր է, որ տեղի ունենա ինչպես Ուկրաինայի դեպքում»։
Զատուլինին արգելել են Ղազախստան մտնել
Մանրամասներ
0Comments