Մոսկվայի կենտրոնում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 7-ի

Մանրամասներ

Մոսկվայի կենտրոնում շենքերից մեկում, որտեղ գտնվում են MKM հյուրանոցն ու նախկին հանրակացարան, հրդեհի զոհերի ընդհանուր թիվը հասել է 7-ի, ևս 11-ը վիրավորվել է, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Զոհերի թվում կա երկու երեխա։

Դեպքը տեղի է ունեցել նախորդ օրը՝ փետրվարի 21-ի երեկոյան։

Նախնական տվյալներով, հրդեհվել է նախկին հանրակացարանի բնակարանների հատվածը։