Մենք պաշտպանում ենք մարդկանց կյանքը, մեր տունը։ Իսկ Արևմուտքն ավելի քան 150 միլիարդ դոլար է ծախսել Կիևի ռեժիմին օգնելու համար: Մինչդեռ ամենաաղքատ երկրներին 2022 թվականին հատկացվել է 60 միլիարդ դոլար:
Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց Դաշնային ժողովի առջև ունեցած իր տարեկան ուղերձի ժամանակ։
«Վերջերս Մյունխենում կայացած համաժողովում Ռուսաստանի հասցեին անվերջ մեղադրանքներ հնչեցին: Բայց հենց նրանք էին, որ Ջինին շշից դուրս թողեցին՝ քաոսի մեջ գցելով մի շարք տարածաշրջաններ»,- նշեց Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարը կրկին վերահաստատեց ու վստահեցրեց, որ Մոսկվան չի պատերազմում Ուկրաինայի ժողովրդի հետ, որը դարձել է արևմտյան տերերի պատանդը։
«Տասնամյակները ոչնչացրեցին ուկրաինական արդյունաբերությունը. նման պայմաններում հեշտ է նյութ հավաքել մարտական գործողությունների համար: Մարդիկ վերածվել են ծախսվող նյութի։ Պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են արևմտյան էլիտաները և Կիևի ռեժիմը»,-շեշտեց Կրեմլի ղեկավարը։
Նրա բնորոշմամբ, 1930-ականներին Արևմուտքը Գերմանիայում նացիստների համար բացեց իշխանության ճանապարհը․
«Եվ հիմա նրանք սկսել են Ուկրաինան վերածել հակառուսական նախագծի․ նպատակը մեկն է՝ մեր երկրից պոկել պատմական տարածքները, որոնք այժմ կոչվում են Ուկրաինա»,- շեշտեց Պուտինը։
0Comments