Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցները, որոնք անցած տարեվերջից բողոքում էին ընտրությունների արդյունքների դեմ, գրավել են գործող նախագահի նստավայրը, այնուհետև կոնգրեսի շենքը։ Ոստիկանությունը փորձում է ցրել նրանց գազով եւ ձայնային նռնակներով։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ներին։ .
Բոլսոնարուի արմատական կողմնակիցները ռազմական ոստիկանության հետ բախվելուց հետո ներխուժել են գործող նախագահի նստավայրը և Ազգային կոնգրես։ Ակցիաների մասնակիցները զինված են փայտերով եւ քարերով։
0Comments