Ուկրաինացի զինվորականները Խերսոնում հետաքրքիր փաստաթուղթ են գտել Ռուսաստանի ու Հայաստանի մասին. Շոյգու-Կարապետյան թատրոնը. ՖՈՏՈ

Մանրամասներ

Ռուսական բանակը, ըստ երևույթին, հրետանային արկերի սուր պակաս ունի Ուկրաինայի դեմ 10 ամիս շարունակվող պատերազմից հետո։ Ապացույցներ են հայտնաբերվել, որ նրանք սկսել են ուկրաինական ճակատներում զենք կիրառել, որը պետք է արտահանվեր։ Այս մասին գրում է Defense Express-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, տեղեկացնում է Dialog.UA-ն։

Խերսոնի շրջանի Բերիսլավսկի շրջանի գյուղերից մեկն ազատագրելով՝ ուկրաինացի զինվորականները գտել են մի հետաքրքիր փաստաթուղթ՝ ռուս զավթիչների կողմից կորցրած 152 մմ տրամաչափի «Մստա» ինքնագնաց հրետանային կայանքների արկերի վերաբերյալ, գրում է կայքը։ Համաձայն փաստաթղթի, խմբաքանակը պատրաստվել է 2022 թվականին ՝ 2021 թվականի պայմանագրով Բաքվին մատակարարելու համար։ Փաստաթղթում նշված է խմբաքանակը՝ 5 հազար արկ։

ա

«Ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությունն այնքան ոչ ադեկվատ է գնահատել սեփական պաշարները, որ Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու համար բառացիորեն պետք է զենքը հանի արտահանման պայմանագրերից»,- ասվում է հոդվածում։

Այստեղ կարեւոր է նաեւ հարցի աշխարհքաղաքական կողմը։ Փաստաթուղթը հաստատում է, որ Ռուսաստանի Դաշնությունը երկակի խաղ է խաղում ՀԱՊԿ-ում։ Նա, լինելով Հայաստանի գլխավոր ռազմական դաշնակիցը, արկեր է մատակարարում նրա թշնամուն, ասվում է հոդվածում։

Ուկրաինացի զինվորականները կարեւոր փաստաթուղթ են գտել։ Չնայած հավաստիացումներին, Մոսկվան Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ ահաբեկչական արշավից հետո շարունակել է զինել Մերձկասպյան արեւմուտքի հանցավոր վարչակարգին։ Հենց դրա համար էր հայերի համար բեմադրվել Շոյգու-Կարապետյան թատրոնը 2021-ին, երբ զլմ-ներում արտահոսք եղավ, թե իբր ՌԴ-ն սկսում է արդիական զենք մատակարարել Հայաստանին։ Հետո ռուսները հերքեցին այդ տեղեկությունը, իսկ ցապառների ցեղապետ Ալիեւը հայտարարեց, որ Մոսկվան ամենաբարձր մակարդակով իրեն հավաստիացրել է, որ Հայաստանին զենք չի մատակարարվելու։ Հետո արդեն պարզ դարձավ, որ Հայաստանին ՌԴ-ն ոչ միայն զենք չի մատակարարել, այլեւ չի վերադարձրել դրա համար վճարված փողը։ Չմոռանանք, նաեւ, որ մեզ մատուցվեց նաեւ Շոյգուի նոր թատրոն՝ արդեն ՔՊ մտավոր էլիտայի գագաթ ոմն Պապիկյանի հետ:

Սկզբնաղբյուր