Առաջարկում եմ փոփոխություններ կատարել «Երեւանում 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից տուժած անձանց փոխհատուցում հատկացնելու մասին» օրինագծում: Այս մասին հունիսի 3-ին ԱԺ նիստում ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Պատգամավորի առաջարկի համաձայն՝ փոխհատուցում չեն ստանա ոստիկանության այն աշխատակիցները, որոնք իրադարձությունների ժամանակ վնասվածքներ են ստացել, բայց հետագայում ենթարկվել են քրեական պատասխանատվության, ու նրանց դեմ գործն այդպես էլ չի կասեցվել, ընդ որում՝ նրանք չեն արդարացվել նաեւ դատական կարգով: «Փոխհատուցում կարող են ստանալ միայն այն անձինք, որոնք վնասվածքներ են ստացել ծառայողական պարտականությունները կատարելիս եւ դատական հետապնդման չեն ենթարկվել: Նրանց դեմ կա՛մ քրեկան գործ չի հարուցվել, կա՛մ դատական հետապնդումը կասեցվել է նրանց ամբողջական արդարացման հիմքով»,- պարզաբանեց Գաբրիելյանը:
Պատգամավորի առաջարկած մեկ այլ փոփոխությամբ՝ պարզաբանում է մտցվում, թե ինչ պետք է նկատի ունենալ «միջին» կամ «ծանր» վնասվածք տերմինի ներքո: Քաղաքացիները պետք է նաեւ ներկայացնեն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որպեսզի հիմնավորեն փոխհատուցում ստանալու իրենց իրավունքը:
0Comments