«Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել։ Խի որ ռուսները ուզեն, հիմա չեն բացի՞։ Սա քաղաքականություն է, որը հեռու է տանում, դրա համար մենք պետք է համախմբված լինենք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Նա հավելել է․ «Եթե Ռուսաստանն ասում է, որ պետք է եռանախագահների շրջանակներում այս ամեն ինչը կարգավորվի, այն ժամանակ ինչո՞ւ բերեցին մենակ Ռուսաստանի խաղաղապահներին մտցրին։ Այսօր անձամբ ես կարևոր եմ համարում, որ ուրիշ խաղաղապահներ էլ գան, որովհետև այս ռուս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ»։
0Comments