![ա](/sites/default/files/inline-images/%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%20%D5%AC%D5%B8%D6%82%D5%AB%D5%BD%20%D5%A7%D5%B6%D6%80%D5%AB%D5%AF%D5%A5.jpg)
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ներողություն է խնդրել երկրպագուներից ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Մարոկկոյից կրած պարտության համար։ Ինչպես փոխանցում է ArmSport.am-ը, իսպանացիները դուրս են մնացել մունդիալից․
«Ներողություն եմ խնդրում Իսպանիայի հավաքականի երկրպագուներից, քանի որ նրանք մեզ շատ լավ էին աջակցում, անհանգստանում էին մեզ համար։ Մենք անմնացորդ նվիրվեցինք։ Մեզ մնում է միայն շնորհավորել Մարոկկոյին»,- ասել է Էնրիկեն։
Մարզիչը խոսել է նաև իր ապագայի մասին․«Հիմա հարմար պահը չէ իմ ապագայի մասին խոսելու համար։ Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ հանդիպում կունենանք և կքննարկենք իմ ապագան։ Այս պարտության ամբողջ պատասխանատուն ես եմ»։
0Comments