Բաքվում կայացել է Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը։ Ասադովն ու Միշուստինը սկզբում անցկացրել են դեմ առ դեմ հանդիպում, որն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են արտահայտվել տարբեր ոլորտներում ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացման կապակցությամբ։ Հանդիպման արդյունքներով մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրումը համարվել է ակտիվ և արդյունավետ աշխատանքի տրամաբանական արդյունք։
Բաքուն և Մոսկվան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր՝ երկրների միջև պետական սահմանով անցակետերի և դրանց նկատմամբ տրանսպորտային մոտեցումների համակարգված զարգացման համագործակցության մասին։
Ստորագրվել է նաև համաձայնագիր՝ ֆիզիկական անձանց կողմից դրամական միջոցների անդրսահմանային տեղաշարժի ժամանակ հանցավորության եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկատվական համագործակցության մասին.
Ստորագրվել է նաև հուշագիր Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության միջև նավաշինության ոլորտում համագործակցության վերաբերյալ:
0Comments