Ամռանը բողոքի ակցիաների ալիք է սպասվում. սոցիոլոգ

Ամռանը կաթնամթերքի վաճառքի հետ կապված խնդիր կառաջանա

Ամռանը գյուղական բնակչության շրջանում բողոքի ակցիաների ալիք է սպասվում: Հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ սա կապված է  Կառավարությունում առաջարկվող կառուցվածքային փոփոխությունների եւ Գյուղատնտեսության նախարարության լուծարման հետ:

«Ամռանը, ակնհայտ է, որ կաթնամթերքի վաճառքի հետ կապված խնդիր կառաջանա, ինչը  գյուղացիների շրջանում դժգոհության եւ բողոքի ակցիաների կհանգեցնի», - ընդգծեց Ադիբեկյանը:

Խոսելով պետական ապարատի ներկայացուցիչներին տրված պարգեւավճարների հարցի մասին՝ նա նկատեց, որ պետական կառավարման ոլորտում ֆինանսավորման թերությունը կարող է կոռուպցիայի բարգավաճմանը հանգեցնել:

Պատասխանելով սահմանի իրավիճակի մասին հարցին՝ փորձագետը նշեց, որ հայկական բանակը շարունակում է խաղաղության գլխավոր երաշխավորը մնալ: Սոցիոլոգի համոզմամբ՝ հայկական բանակը սպառազինության պակասը փոխհատուցում  է հոգեբանական գործոններով, ինչպես նաեւ կազմակերպվածությամբ եւ կարգապահությամբ:

«Բացի այդ, Ադրբեջանի տարածքով անցնող նավթատարների եւ գազատարների առկայությունը եւ պետության բազմազգ բնույթը նրանց բացասական կողմերն են: Ռուսաստանի հետ մտերմանալու փորձը դեռ նույնպես Բաքվի համար անարդյունք է», - եզրափակեց Ահարոնյանը: