«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է զրկվել Պորտուգալիայի պետական մրցանակներից՝ հարկերից խուսափելու վերաբերյալ մեղադրանքների պատճառով,- հայտնել է երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոզան:
Ռոնալդուն 2016 թվականին Եվրոպայի առաջնությունում հաղթանակից հետո երկրին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է պետական մրցանակով:
Բացի դա, նա մեդալ ունի հարազատ Մադեյրային մատուցած ծառայությունների համար:
«Օրենքը շատ պարզ է. կանցլերը, որը զբաղվում է շքանշանների հանձնմամբ, պետք է որոշի՝ արդյոք պե՞տք է Ռոնալդուին զրկել պարգևներից տեղի ունեցածից հետո: Մենք պետք է որոշենք՝ արդյո՞ք օրենքը նման դեպքում կիրառելի է»,- դի Սոուզայի խոսքերն է փոխանցում AFP-ն:
Հիշեցնենք, որ ավելի շուտ դատարանը վճռել էր, որ Ռոնալդուն Իսպանիայում հարկերի վճարումից խուսափելու համար 18,8 մլն եվրո կվճարի և կդատապարտվի 23-ամսյա պայմանական ազատազրկման:
0Comments