Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքով անցնող Թեմզա գետում թմրանյութերի կուտակման վտանգավոր մակարդակ է գրանցվել: Այս մասին գրում է Euromag-ը՝ նշելով, որ թմրանյութերը ջրում են հայտնվում թափոնների հետ մեկտեղ:
Ինչպես նշվում է կոկաինը և դրա նյութափոխանակիչները պետք է առանձնացվեն Լոնդոնի զտման համակարգի կողմից, սակայն դա չի հասցնում պատշաճ կերպով իրականացվել, որն էլ իր հետևանքներն է ունենում:
Հաղորդվում է նաև, որ թմրանյութերն առաջին հերթին ազդեցություն են գործում հենց գետում բնակվող օձաձկների վրա, որոնք, ինչպես հայտնում են բրիտանական թերթերը, շատ են ակտիվացել:
0Comments