Իսրայելում կխստացվի արտասահմանյան բուհեր ավարտած բժիշկների լիցենզավորման կարգը

Այլևս չեն ընդունվի նախկին ԽՍՀՄ երկրներում ստացած դիպլոմները

Իսրայելի առողջապահության նախարարությունը մտադիր է խստացնել արտասահմանում կրթություն ստացած բժիշկների լիցենզավորման կանոնները:

Գերատեսչության կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ արտոնագիր ստանալու համար որակավորման քննություններին մասնակցել կթույլատրեն միայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD)  անդամ երկրների բուհերն ավարտած կամ Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի կողմից հավատարմագրված հիվանդանոցներին կից գործող դպրոցներում կրթություն ստացած բժիշկներին (WFME):

Ինչպես հաղորդում է vesty.co.il ռուս-իսրայելական կայքը, արդեն մոտ ապագայում Իսրայելում կդադարեն ընդունել Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում, Հայաստանում և այլ ԽՍՀՄ երկրներում (բացառությամբ Բալթյան երկրների, որոնք մտնում են OECD-ի կազմի մեջ) տրամադրված ավարտական վկայականները: Բացառություն են կազմում նաև Արևելյան Եվրոպայի երկրներից մի քանիսը՝ Ռումինիան, Բուլղարիան, Խորվաթիան:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2018-ի դեկտեմբերին Իսրայելում խոշոր սկանդալ էր ծագել՝ կապված կեղծ դիպլոմների հետ, որոնք իբրև տրամադրվել էին Հայաստանի բժշկական բուհերի կողմից: Խարդախության կասկածանքով 40 բժիշկ և դեղագործ էր ձերբակալվել, որոնք բոլորն էլ Իսրայելի քաղաքացիներ են: